«2014-ին քաղաքապետ Տարոն Մարգարյանի միլիոններն ավելացել են, ծագումը դեռ անհայտ է» հրապարակման մեջ տեղ գտած պարբերությունը, թե քաղաքապետի կինը «հայտարարագրում նաև նշել էր իրեն պատկանող սուպերմարկետ, տաքսի ծառայություն, պահածոների գործարան, վեց տասնյակ կրպակներ», սխալմամբ վկայակոչվել է որպես Կենտրոնական ընտրական հանձնաժողով ներկայացված հայտարարագրից վերցված տվյալ, մինչդեռ տեղեկատվության աղբյուրը ՀԱԿ-ի՝ դատախազությանը ներկայացրած հաղորդումն է:
Քաղաքապետի կնոջ կողմից Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով ներկայացված հայտարարագրում նշված է միայն 50 միլիոն դրամ կարողություն: