Մատչելիության հղումներ

Գալուստ Սահակյան․ Հայ զինվորը մինչ օրս որևէ պարտություն չի կրել


Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյան, արխիվ
Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյան, արխիվ

Հայ զինվորը մինչ օրս որևէ պարտություն չի կրել. սա խոսում է ՀՀ զինված ուժերի մարտական բարձր պատրաստվածության մասին: Այդ մասին հայտարարել է Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը երեկ Նիկոսիայում Կիպրոսի հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպմանը, երբ քննարկվել են հայ - ադրբեջանական հարաբերություններին վերաբերող հարցեր, շփման գծում տիրող իրավիճակը:

Կիպրոսի հայոց առաջնորդարանում կայացած հանդիպման ժամանակ Սահակյանը հայկական կրոնական խմբի կազմակերպությունների և ասոցիացիաների ներկայացուցիչների հետ խոսել է Հայաստանի վերջին տարիների ձեռքբերումների, խնդիրների և դրանց լուծման ուղիների, Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումների մասին, ներկայացրել է Ցեղասպանության 100-րդ տարելիցի համահայկական հռչակագրի հիմնական բովանդակությունը:

Ազգային ժողովի հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ՝ Կիպրոսի մայրաքաղաքում Հայաստանի խորհրդարանական պատվիրակությունը ծաղկեպսակ է դրել Հայոց ցեղասպանության հուշահամալիրում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG