Մատչելիության հղումներ

Տրանսֆերտների ծավալը զիջում է անգամ ճգնաժամային 2009-ի ցուցանիշին


Կենտրոնական բանկի տվյալներով, 2015թ․ փետրվարին նախորդ տարվա փետրվարի համեմատ Հայաստան եկող ընդհանուր տրանսֆերտները կրճատվել են 36.91 տոկոսով:

Ընդ որում, ամենամեծ անկումը արձանագրվել է Ռուսաստանից ստացվող տրանսֆերտների պարագայում՝ 50.18 տոկոս:

Փետրվար 2015

Փետրվար 2014

Ընդամենը

87 միլիոն 505 հազար դոլար

138 միլիոն 716 հազար դոլար

Ռուսաստանից

49 միլիոն 635 հազար դոլար

99 միլիոն 641 հազար դոլար

Հիշեցնենք՝ կրճատվել էին նաև այս հունվարին եկած մասնավոր տրասնֆերտները: Սակայն ուշադրություն է գրավում այն, որ 2015թ․-ի հունվար-փետրվար ամիսներին ֆիզիկական անձանց ստացած դրամական փոխանցումների ծավալը ավելի քիչ է, քան ճգնաժամային՝ 2009թ․ առաջին երկու ամիսներին էր:

Հունվար – փետրվար 2009

Հունվար – փետրվար 2015

Անկումը՝ տոկոսով

Ընդամենը

169 միլիոն 301 հազար դոլար

159 միլիոն 674 հազար դոլար

5.6%

Ռուսաստանից

91 միլիոն 447 հազար դոլար

88 միլիոն 6 հազար դոլար

3.76%

Ազգային վիճակագրական ծառայության տվյալներով, 2009թ․ Հայաստանի տնտեսությունը գրանցեց 14.1 տոկոս անկում, ինչը չորրորդ վատագույն ցուցանիշն էր աշխարհում:

Սարգիս Հարությունյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG