Մատչելիության հղումներ

Միրզոյանը, ըստ Հիմնադիր խորհրդարանի անդամների, ճանաչել է իրեն դանակահարած երիտասարդին


Քննչական կոմիտեից քիչ առաջ «Ազատության»ը տեղեկացրին, որ այսօր խուզարկել են Գյումրիում մարտի 28-ին Հիմնադիր խորհրդարան շարժման հանրահավաքի ժամանակ Հրաչ Միրզոյանին դանակահարելու մեջ կասկածվող Ռուդիկ Խաչատրյանի բնակարանը:

Խուզարկության պահին Ռուդիկ Խաչատրյանը տանը չի եղել:

Միջադեպից րոպեներ անց նրա լուսանկարը տարածվել էր համացանցում: Հիմնադիր խորհրդարանի անդամները վստահեցնում են, որ Հրաչ Միրզոյանը ճանաչել է իրեն դանակահարած երիտասարդին:

Սաթենիկ Կաղզվանցյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG