Մատչելիության հղումներ

Պորոշենկոն ստորագրել է Կոլոմոյսկու դիմումը պաշտոնից ազատվելու մասին


Ուկրաինայի նախագահ Պետրո Պորոշենկոյի հանդիպումը Դնեպրոպետրովսկի նահանգապետ Իգոր Կոլոմոյսկու հետ, 25-ը մարտի, 2015թ.
Ուկրաինայի նախագահ Պետրո Պորոշենկոյի հանդիպումը Դնեպրոպետրովսկի նահանգապետ Իգոր Կոլոմոյսկու հետ, 25-ը մարտի, 2015թ.

Ուկրաինայի նախագահ Պետրո Պորոշենկոն ստորագրել է Դնեպրոպետրովսկի նահանգապետ Իգոր Կոլոմոյսկու՝ պաշտոնից ազատվելու մասին դիմումը, տեղեկացնում է Ուկրաինայի նախագահի կայքէջը՝ նշելով, որ Դնեպրոպետրովսկի նահանգապետի պաշտոնում կնշանակվի Վալենտին Ռազնիչենկոն։

Օրեր առաջ զինված մարդիկ գրավել էին պետական «Ուկրնաֆթա» ընկերության գլխադասային գրասենյակը Կիևում: Ուկրաինացի պատգամավոր Սերհի Լեշչենկոն հայտարարել է, որ «Ուկրնաֆթա»-ի գրասենյակը գրավել է Դնեպրոպետրովսկի նահանգապետ, միլիարդատեր օլիգարխ Իգոր Կոլոմոյսկու թիկնազորը: Թեև «Ուկրնաֆթա» ընկերության բաժնետոմսերի վերահսկիչ փաթեթը պատկանում է պետությանը, Կոլոմոյսկին հանդիսանում է ընկերության խոշորագույն մասնավոր բաժնետեր՝ նրան է պատկանում ընկերության բաժնետոմսերի 43 տոկոսը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG