Մատչելիության հղումներ

Պորոշենկոն թույլ չի տա նահանգապետներին մասնավոր թիկնազոր ունենալ


Ուկրաինայի նախագահ Պետրո Պորոշենկոն հայտարարել է, որ թույլ չի տա նահանգապետներին սեփական մասնավոր թիկնազորներն ունենալ: Այս հայտարարությունը կարևորվում է Ուկրաինայի իշխող վարչախմբի ներսում լարվածության աճի ֆոնին:

«Ինչ վերաբերում է տարածքային պաշտպանության խնդիրներին, այստեղ հաստատվելու է հստակ ռազմական ենթակայություն և նահանգապետները սեփական զինված ուժերը չեն ունենա», - մարտի 23-ին՝ բարձրաստիճան զինվորականների հետ հանդիպման ժամանակ, հայտարարել է Պորոշենկոն:

Ուկրաինայի նախագահի այս հայտարարությունից մեկ օր առաջ զինված մարդիկ գրավել էին պետական «Ուկրնաֆթա» ընկերության գլխադասային գրասենյակը Կիևում: Ուկրաինացի պատգամավոր Սերհի Լեշչենկոն հայտարարել է, որ «Ուկրնաֆթա»-ի գրասենյակը գրավել է Դնիպրոպետրովսկի նահանգապետ, միլիարդատեր օլիգարխ Իհոր Կոլոմոյսկու թիկնազորը: Թեև «Ուկրնաֆթա» ընկերության բաժնետոմսերի վերահսկիչ փաթեթը պատկանում է պետությանը, Կոլոմոյսկին հանդիսանում է ընկերության խոշորագույն մասնավոր բաժնետեր՝ նրան է պատկանում ընկերության բաժնետոմսերի 43 տոկոսը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG