Այսօր Փարիզում տեղի կունենա «նորմանդական քառյակ»-ի քաղաքական տնօրենների հանդիպումը, ռուսական ՏԱՍՍ գործակալության հետ զրույցում ասել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը։
Նա նշել է, որ հասունացել է պահը «նորմանդական քառյակ»-ում քննարկելու Մինսկում ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման հարցը՝ ընդգծելով, որ Դոնբասին հատուկ կարգավիճակ տրամադրելով՝ Կիևը խախտում է Մինսկի համաձայնագիրը։