Մատչելիության հղումներ

Սերժ Սարգսյանը Նավրոզի առթիվ շնորհավորել է Հայաստանի քրդական համայնքին


Նախագահ Սերժ Սարգսյանը Նավրոզի առթիվ շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի քրդական համայնքին:

Նախագահի պաշտոնական կայքի փոխանցմամբ, Սերժ Սարգսյանը քրդական համայնքի ներկայացուցիչներին մաղթել է ընտանեկան երջանկություն և ամենայն բարիք՝ ցանկանալով, որ Նավրոզը՝ գարնանային վերազարթոնքը, Հայաստանի քրդերի համար լինի ուրախության և ձեռքբերումների տարվա խորհրդանիշ, բոլոր մեծ ու փոքր փորձությունները մնան անցյալում, և բոլոր բարի ձեռնարկներում քրդական համայնքին ուղեկցեն հաջողությունները:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG