Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն ասել է, որ Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադի հետ բանակցություններ վարելը կնշանակի ձեռքսեղմում Ադոլֆ Հիտլերի հետ։
Ավելի վաղ ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերին հայտարարել էր, որ Վաշինգտոնը ստիպված է լինելու բանակցել Ասադի հետ, թեև Քերիի հայտարարությունից հետո պետդեպը հայտարարեց, որ չեն պատրաստվում ուղղակի բանակցությունների մեջ մտնել Սիրիայի նախագահի հետ: