Առողջապահության միջազգային կազմակերպությունը երեկ զեկույց է հրապարակել, որտեղ ասվում է, որ Եվրոպայում և Ասիայում ամեն օր շուրջ 1000 մարդ վարակվում է տուբերկուլյոզով։
Զեկույցը արձանագրում է, որ 2012-ի 2013 թվականներին օդակաթիլային ճանապարհով տարածվող այս վարակիչ հիվանդության դեպքերը վերը նշված տարածաշրջանում նվազել են 5.6 տոկոսով: 2013 թվականին արձանագրվել է տուբերկուլյոզով վարակի 360,000 դեպք, ընդ որում՝ զգալի թիվ են կազմում վարակի դեպքերը Ռուսաստանում և 11 նախկին խորհրդային պետություններում:
Ընդ որում, տուբերկուլյոզից մահացությունների 38,000 դեպքերի մեծամասնությունը արձանագրվել է հենց նախկին կոմունիստական երկրներում: