Մատչելիության հղումներ

Շտապօգնության մեքենան կանչի մեկնելիս վթարի է ենթարկվել, զոհվել է բժիշկներից մեկը


Արտաշատի շտապօգնության կայանի մեքենան մարտի 14-ի երեկոյան Վերին Արտաշատ կանչի մեկնելիս բախվել է Ford Transit ավտոմեքենայի հետ, պատահարի արդյունքում բժիշկ Կարապետ Գրիգորյանը տեղում մահացել է, տեղեկացնում է ՀՀ առողջապահության նախարարությունը։

Կանչի դուրս եկած շտապօգնության երկրորդ բժիշկը, բուժքույրը և վարորդը տեղափոխվել են Արտաշատի բժշկական կենտրոն, ուր ստացել են առաջին բուժօգնությունը։ Տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ ստացած բժիշկը և բուժքույրը այս պահին «Էրեբունի» բժշկական կենտրոնում լայնածավալ հետազոտությունների են ենթարկվում։ Կազմակերպվում է նաև վարորդի տեղափոխումը «Էրեբունի» բժշկական կենտրոն։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG