Մատչելիության հղումներ

Իրանի միջուկային ծրագրերի հարցով վերջնաժամկետը հնարավոր է խախտվի


Իրանի միջուկային ծրագրի հարցով բանակցություններ, արխիվ
Իրանի միջուկային ծրագրի հարցով բանակցություններ, արխիվ

Միացյալ Նահանգների պետքարտուղար Ջոն Քերրին այսօր ասել է, թե դեռևս հստակ չէ՝ արդյոք այս ամսվա վերջին Իրանի հետ համաձայնություն ձեռք կբերվի՞ միջուկային ծրագրերի հարցում:

«Ես չեմ կարող ասել՝ համաձայնություն կլինի՞, թե՞ ոչ»,- ասել է Քերրին Եգիպտոսի Շարմ էլ-Շեյխ հանգստավայրում անցկացվող տնտեսական համաժողովում:

Հիշեցնենք, որ Իրանի հետ բանակցող վեց տերությունները համաձայնության հասնելու վերջնաժամկետ էին սահմանել մարտի վերջը:

ԱՄՆ-ի պետքարտուղարի հայտարարությունը հնչեց Իրանի միջուկային ծրագրերի շուրջ նոր հանդիպման նախօրեին: Վաղը Շվեյցարիայում կայանալու է բանակցությունների նոր հանդիպումը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG