Վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորած կառավարական պատվիրակությունը Քուվեյթի վարչապետի հրավերով վաղը երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Քուվեյթի Պետություն:
Հայաստանի կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ՝ Հովիկ Աբրահամյանը հանդիպումներ կունենա Քուվեյթի Պետության էմիր Սաբահ ալ-Ահմադ ալ-Ջաբեր ալ-Սաբահի, խորհրդարանի նախագահ Մարզուք ալ-Ղանիմի, վարչապետ Ջաբեր ալ-Մուբարաք ալ-Համադ ալ-Սաբահի հետ:
Հայաստանի վարչապետը հանդիպումներ կունենա նաև Քուվեյթի ներդրումային գործակալության, Առևտրաարդյունաբերական պալատի և Քուվեյթի հիմնադրամի ղեկավարության հետ:
Այցի շրջանակում Աբրահամյանը կհանդիպի Քուվեյթի հայ համայնքի ներկայացուցիչներին: