Մատչելիության հղումներ

Հակոբ Հակոբյանը տեղափոխվել է «Դատապարտյալների հիվանդանոց»


Ազգային ժողովի նախկին պատգամավոր Հակոբ Հակոբյանն այսօր կեսօրից հետո «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնակից (ՔԿՀ) տեղափոխվել է «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ։

Արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկների վարչության մամուլի պատասխանատու Գոռ Ղլեչյանն «Ազատության»-ը փոխանցեց, որ Հակոբյանը հիվանդանոց է տեղափոխվել որովայնի շրջանում ցավեր ունենալու գանգատով։

«Նա ենթարկվել է մի շարք լաբորատոր-գործիքային հետազոտությունների, ինչի արդյունքում նրա մոտ սուր վիրաբուժական ախտահարում չի հայտնաբերվել։ Ստացիոնար բուժման կարիք չունի և այս պահին գտնվում է բժիշկների հսկողության տակ», - ասաց Ղլեչյանը՝ նշելով, որ առողջական լուրջ խնդիրներ Հակոբյանի մոտ չի հայտնաբերվել։

Հիշեցնենք, Հակոբյանը ձերբակալվեց այս տարվա փետրվարի 2-ին, ապա երկու օր անց երկու ամսով կալանավորվեց։ Նախկին պատգամավորը մեղադրվում է ապօրինի ձեռնարկատիրության, հարկերից խուսափելու մեջ։

Նարինե Ղալեչյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG