Մատչելիության հղումներ

«Բոկո Հարամ»-ը միանում է «Իսլամական պետություն» խմբավորմանը


Աբուբաքար Շեքաու
Աբուբաքար Շեքաու

Ծայրահեղական «Բոկո Հարամ» խմբավորումը հայտարարել է «Իսլամական պետություն» շարժմանը միանալու մասին։ «Բոկո Հարամ»-ի առաջնորդ Աբուբաքար Շեքաուն այս մասին արաբերեն լեզվով ու անգլերեն ենթագրերով ձայնային հաղորդագրություն է տարածել «Թվիթեր»-ում։

Շեքաուն ասել է, որ «Բոկո Հարամ»-ը ամբողջությամբ անցնում է ԻՊ-ի ենթակայության տակ։

Այս խմբավորումը հայտնի է Նիգերիայում և Կամերունում իրականացված դաժան հարձակումներով, մահապատիժներով և կանանց ու աղջիկների զանգվածային առևանգումներով։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG