Ռուսաստանցի երկու լրագրողի սպանության համար մեղադրվող և անցած տարվա հուլիսից Մոսկվայի «Մատրոսսկայա տիշինա» բանտում պահվող ուկրաինական ռազմաօդային ուժերի օդաչու Նադյա Սավչենկոն կալանավայրի ղեկավարությանը խնդրել է իր համար հատուկ սննդակարգ մշակել՝ հացադուլից դուրս գալու համար, հաղորդում է ԻՆՏԵՐՖԱՔՍ-ը՝ հղում անելով Սավչենկոյի փաստաբանին:
Փաստաբան Նիկոլայ Պոլոզովը իր պաշտպանյալի դիմումի լուսապատճենը հրապարակել է Թվիթերի իր միկրոբլոգում:
Սավչենկոն որոշել է դադարեցնել հացադուլը հինգշաբթի օրը, այն բանից հետո, երբ նրան այցելած գերմանացի բժիշկները հայտարարել էին, որ նրա առողջական վիճակը այնքան է վատթարացել, որ ուկրաինուհուն անհրաժեշտ է տեղափոխել քաղաքացիական հիվանդանոց: