Այսօր ժամը 12-ի դրությամբ Աշոցքում, Սիսիանում, Գորիսում, Մեղրիում և Բերձորում տեղում է ձյուն, Ապարան - Քուչակ հատվածում, Աշոցքի, Արագածի տարածաշրջաններում և Վարդենյաց լեռնանցքում բուք է, Վարդենյաց լեռնանցքում (Մարտունու կողմից ) տեղ-տեղ մերկասառույց է:
Տրանսպորտի և կապի նախարարության լրատվական ծառայության փոխանցմամբ՝ անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով ճանապարհաշինական ընկերությունների աշխատակիցները համապատասխան տեխնիկայի, աղ ու ավազի կիրառմամբ ավտոճանապարհներին կատարում են մաքրման ինտեսիվ աշխատանքներ:
Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են: