Մատչելիության հղումներ

Արթուր Եդիգարյանը տեղափոխվեց Մինսկի «Դինամո»


Մինսկի «Դինամո» ակումբի լոգոն
Մինսկի «Դինամո» ակումբի լոգոն

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Արթուր Եդիգարյանը այսուհետ կխաղա Մինսկի «Դինամո»-ում: Կիսապաշտպանը հանդես կգա 77 համարի մարզաշապիկով, հաղորդում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան:

27-ամյա ֆուտբոլիստը բելառուսական թիմի հետ մեկ տարվա պայմանագիր է կնքել` հետագայում այն մեկ տարով երկարաձգելու հնարավորությամբ: Ձմեռային դադարի ժամանակ Եդիգարյանը «Դինամո»-ի հետ հավաք է անցկացրել Անթալիայում և բելառուսական ակումբին միացել ազատ գործակալի կարգավիճակով:

Հիշեցնենք՝ Եդիգարյանի նախկին ակումբը Ղազախստանի «Կայրաթ»-ն էր, որի կազմում ֆուտբոլիստն անցած մրցաշրջանում նվաճեց այդ երկրի գավաթը:

Ա․Մ․

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG