Մատչելիության հղումներ

«Նորմանդյան քառյակը» պայմանավորվեց ԵԱՀԿ դիտորդներ տեղակայել 10 թեժ կետերում


Ֆրանսիայի, Գերմանիայի, Ռուսաստանի և Ուկրաինայի ղեկավարների հանդիպումը Մինսկում, 11-ը փետրվարի, 2015թ․
Ֆրանսիայի, Գերմանիայի, Ռուսաստանի և Ուկրաինայի ղեկավարների հանդիպումը Մինսկում, 11-ը փետրվարի, 2015թ․

Գերմանիայի, Ֆրանսիայի, Ուկրաինայի և Ռուսաստանի ղեկավարները հեռախոսազրույցի ընթացքում պայմանավորվել են ԵԱՀԿ-ի դիտորդներ տեղակայել Դոնեցկի և Լուգանսկի շրջանների 10 թեժ կետերում։ Դիտորդները կապահովվեն անվտանգությամբ և աշխատանքային պայմաններով։

Ուկրաինայի նախագահ Պետրո Պորոշենկոն հայտնել է, որ պայմանավորվել են նաև ԵԱՀԿ-ի ամենօրյա զեկույցի հրապարակման անհրաժեշտության հարցի շուրջ։ Զեկույցը կներկայացվի «նորմանդյան ձևաչափով» քառյակի երկրների արտգործնախարարություններին։

Քառյակի երկրների ղեկավարները նաև քննարկել են Դոնբասի բնակչությանը միջազգային օգնության հատկացման և այդ տարածքում Միջազգային Կարմիր Խաչի ներկայացուցիչների մասնակցության հարցերը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG