Մատչելիության հղումներ

Սոթք - Քարվաճառ և Վարդենիս - Գեղաքար ճանապարհները դժվարանցանելի են


Հայաստանի ավտոճանապարհներից մեկը ձմռանը, արխիվ
Հայաստանի ավտոճանապարհներից մեկը ձմռանը, արխիվ

Այսօր ժամը 10-ի դրությամբ Հայաստանի տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են, դժվարանցանելի են Սոթք - Քարվաճառ և Վարդենիս - Գեղաքար ավտոճանապարհները: Այս մասին հայտնում է Տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունը՝ խորհուրդ տալով երթևեկել ձմեռային անվադողերով:

Վրաստանի ներքին գործերի նախարարության արտակարգ իրավիճակների դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն, Ստեփանծմինդա - Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար` անվաշղթաների կիրառման դեպքում, փոխանցում է Հայաստանի տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG