Փարիզում ավարտվել է ուկրաինական ճգնաժամի կարգավորման հարցով Նորմանդական քառյակի ձևաչափով հանդիպումը:
ՏԱՍՍ գործակալության հաղորդմամբ, Ֆրանսիայի արտգործնախարարությունում Ռուսաստանի, Գերմանիայի, Ֆրանսիայի և ուկրաինայի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարների մասնակցությամբ տեղի ունեցած բանակցություններից հետո Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, թե հանդիպումն օգտակար էր:
Երեք ժամ տևած բանակցությունների ընթացքում նախատեսվում էր քննարկել փետրվարի 12-ին ձեռք բերված Մինսկյան պայմանավորվածությունների ճակատագիրը: