Լեհաստանի նախագահ Բրոնիսլավ Կոմորովսկին պաշտպանել է ուկրաինացի գործընկերոջ առաջարկը՝ Դոնբասում ՄԱԿ-ի խաղաղապահ առաքելություն տեղակայել։
«Մենք աջակցում են Մինսկի համաձայնությունների իրականացմանը, բայց Գերմանիային և Ֆրանսիային միշտ պետք է հիշեցնենք այն մասին, որ հատուկ պատասխանատվություն են վերցրել իրենց վրա», - հայտարարել է Լեհաստանի նախագահը Կիևում, ուր ժամանել էր մասնակցելու Մայդանի տարելիցին նվիրված Արժանապատվության երթին։
Ակցիային մասնակցել է մի քանի հազար մարդ։