Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը և Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը մի քանի ժամից Փարիզում կքննարկեն Ուկրաինայում մարտական գործողությունների վերսկսման հարցը։
Երկու երկրների ղեկավարները անցած շաբաթ ձեռք բերված հրադադարի ջատագովներից էին և անձամբ էին մասնակցում Ուկրաինայի և Ռուսաստանի նախագահների հանդիպմանը։