Կառավարությունը նախատեսում է ավելացնել գյուղատնտեսության ոլորտին տրամադրվող վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման ծավալը:
Հայաստանի 2015 թվականի պետբյուջեով գյուղատնտեսության ոլորտին տրամադրվող վարկերի սուբսիդավորման նպատակով հատկացվել է ավելի քանի 290 միլիոն դրամով ավելի գումար, քան նախորդ տարի, ինչը հնարավորություն է տալիս տարբերակված 4 և 6 տոկոսի փոխարեն երկրի բոլոր համայնքների համար կիրառել վարկերի տոկոսադրույքների 6 տոկոսային կետի սուբսիդավորում:
«Տնտեսվարողների համար բարենպաստ պայմաններ ստեղծելու կառավարության որդեգրած քաղաքականության իրագործման գործիքներից մեկը գյուղացիական տնտեսություններին ցուցաբերվող պետական աջակցության ծավալի ավելացումն է, այդ թվում՝ տրամադրվող վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման ավելացումը», - մասնավորապես ասված է Կառավարության հաղորդագրության մեջ: