Մատչելիության հղումներ

Բաքվի ԿԽՄԿ ներկայացուցիչներն այցելել են Արսեն Բաղդասարյանին


Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) ներկայացուցիչներն այսօր այցելել են 2014 թվականի դեկմեբերի 26-ին ադրբեջանական գերության մեջ հայտնված Արսեն Բաղդասարյանին։

APA գործակալությունը, վկայակոչելով ԿԽՄԿ Բաքվի գրասենյակը, նշում է, որ Կարմիր Խաչի ներկայացուցիչների միջոցով Բաղդասարյանին ու նրա հարազատներին տեղեկատվություն է փոխանցվել։

Ադրբեջանի պնդմամբ, հիշեցնենք, Արսեն Բաղդասարյանը դիվերսանտ է, ով գերեվարվել է Աղդամի ուղղությամբ «թշնամական հետախուզական դիվերսիոն խմբի» չեզոքացման ժամանակ: Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախարարությունը, մինչդեռ, հերքում է Բաղդասարյանի՝ դիվերսանտ լինելու մասին ադրբեջանական կողմի պնդումները։

Ադրբեջանի զինդատախազությունը քրեական օրենսգրքի մի շարք հոդվածներով այս տարվա փետրվարի 12-ին քրեական գործ հարուցեց՝ Բաղդարսյանին մեղսագրելով հանցավոր կազմակերպության անդամակցություն, սպանության փորձ, պայթյունի կամ հրդեհի իրականացում, որն ուղղված է Ադրբեջանի պաշտպանության կամ տնտեսական անվտանգության դեմ։ Բաքվի զինվորական դատարանի որոշմամբ, Բաղդասարյանը կալանավորվել է:

Ավելի վաղ Բաղդասարյանը խնդրել էր իրեն տեղափոխել երրորդ երկիր:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG