Մատչելիության հղումներ

Կիևը հաստատում է, որ անջատականները գրավել են Դեբալցևոյի որոշ մասեր


Կիևը հաստատում է, որ չնայած անցած շաբաթ կնքված հրադադարին՝ Ուկրաինայի արևելքում մարտերը շարունակվում են, ռուսամետ անջատականները փետրվարի 17-ին գրավել են Դեբալցևոյի որոշ հատվածներ:

Ուկրաինայի պաշտպանության նախարարությունը նաև նշել է, որ ապստամբները Դեբալցևոյում շրջապատել և գերի են վերցրել Ուկրաինական բանակի զինծառայողների:

Ռուսամետ անջատականներն իրենց հերթին հայտարարել են, որ գրավել են Դեբալցևոյի մեծ մասը:

Այսօրվա զարգացումները տեղի ունեցան այն բանից հետո, երբ հայտնի դարձավ, որ Ուկրաինայի իշխանություններն ու անջատողականները չեն կատարել շփման գծից ծանր զրահատեխնիկայի դուրս բերման մասին պահանջները։ Մինսկի համաձայնագրով կողմերին երկու օր էր տրվել պահանջը կատարելու համար։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG