Մատչելիության հղումներ

ԵՄ պատժամիջոցները ուժի մեջ կմնան, մինչև Պուտինը «իրավիճակը փոխելու քայլեր կձեռնարկի»


Ուկրաինական ճգնաժամում ունեցած իր դերակատարության պատճառով Ռուսաստանի դեմ ԵՄ պատժամիջոցները կմնան ուժի մեջ այնքան ժամանակ, մինչև Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը կդրսևորի իրավիճակը փոխելու քայլեր։ Այս մասին այսօր Բրյուսելում՝ Եվրամիության գագաթնաժողովի ժամանակ հայտարարել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Դեյվիդ Քամերոնը։

Մեկնաբանելով մինսկյան բանակցությունների արդյունքում կնքված համաձայնությունը հրադադարի մասին՝ Քեմերոնն ասել է, որ պայմանավորվածությունը կարելի է ողջունել այն դեպքում, եթե այն իսկապես աշխատի, այլ ոչ թե մնան լոկ «բառեր թղթի վրա»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG