Մատչելիության հղումներ

ԱՄՆ նորանշանակ դեսպանը հավատարմագրերի պատճենն է հանձնել Նալբանդյանին


Լուսանկարը՝ Արտգործնախարարության
Լուսանկարը՝ Արտգործնախարարության

Այսօր Հայաստանում Միացյալ Նահանգների նորանշանակ դեսպան Ռիչարդ Միլսը հավատարմագրերի պատճենն է հանձնել Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանին:

Հանդիպման ժամանակ Նալբանդյանը նշել է, որ Հայաստանի անկախացումից ի վեր Միացյալ Նահանգները նշանակալի աջակցություն է ցուցաբերել երկրի զարգացմանը և բարեփոխումներին՝ ժամանակի ընթացքում օգնության ծրագրերը վերափոխելով համագործակցության և զարգացման նախագծերի։

Արտգործնախարարության մամլո ծառայության հաղորդմամբ, զրուցակիցները նաև մտքեր են փոխանակել Հայաստանի և Միացյալ Նահանգների միջև առևտրի և ներդրումների շրջանակային համաձայնագրի մշակման ուղղությամբ տարվող աշխատանքների շուրջ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG