Մատչելիության հղումներ

Օբամա․ Ռուսաստանը խախտել է Մինսկի համաձայնագրի բոլոր դրույթները


Բարաք Օբամայի և Անգելա Մերկելի համատեղ ասուլիսը Վաշինգտոնում, 9-ը փետրվարի, 2015թ․
Բարաք Օբամայի և Անգելա Մերկելի համատեղ ասուլիսը Վաշինգտոնում, 9-ը փետրվարի, 2015թ․

Միացյալ Նահանգների նախագահ Բարաք Օբաման Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ հանդիպումից հետո հայտարարել է, թե Ռուսաստանը գործնականում խախտել է Մինսկի համաձայնագրի բոլոր դրույթները։

Մերկելը, իր հերթին, ուկրաինական ճգնաժամը որակել է ռուս - ուկրաինական հակամարտություն։

Օբաման նշել է, որ Ռուսաստանը շարունակում է Ուկրաինայի արևելք ուղարկել տանկեր, ծանր զրահատեխնիկա, իսկ անջատողականները շարունակում են նոր տարածքներ գրավել՝ տներից դուրս հանելով բնակչությանը։ Սրանք են փաստերը, շեշտել է ԱՄՆ-ի նախագահը։ Նա հավելել է, որ Ռուսաստանի գործողությունները միայն ամրապնդել են Միացյալ Նահանգների և նրա դաշնակիցների միասնականությունը։

Մինչդեռ Մոսկվան հերքում է իր մասնակցությունը Ուկրաինայի արևելքում տեղի ունեցող իրադարձություններին՝ դրանք որակելով որպես ներքին հակամարտություն։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG