Մատչելիության հղումներ

Դիպուկահարի կրակոցից վիրավորված հայ գյուղացու վիճակը միջին ծանրության է


Այսօր ադրբեջանցի դիպուկահարի կրակոցից վիրավորված Մովսես գյուղի բնակիչ Լևոն Անդրեասյանի վիճակը միջին ծանրության է, նրան տեղափոխում են վերակենդանացման բաժանմունք: Այս մասին «Ազատությանը» փոխանցել է Կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալի տնօրեն Արամ Ասատուրյանը:

Հոսպիտալի տնօրենի խոսքով, գյուղացին ձախ ազդրի ստորին երրորդ շրջանի հրազենային գնդակային միջանցիկ վիրավորում է ստացել, որի հետևանքով նաև՝ ազդոսկրի կոճերի բեկորային կոտրվածք:

Ընդհանուր վիճակի մասին ավելի մանրամասն տեղեկություններ հնարավոր կլինի հայտնել վերքերի առաջնային վիրաբուժական միջամտությունից հետո:

Ասատուրյանը փոխանցել է, որ Անդրեասյանի կյանքին վտանգ սպառնում, թե ոչ, այս պահին հստակ հնարավոր չէ ասել, քանի որ վիրավորումը հրազենային է: Նրան վիրահատություն սպասվում է, բայց միայն ընդհանուր հետազոտությունից հետո:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG