Standard & Poors միջազգային վարկանիշային գործակալությունը փոփոխել է Ադրբեջանի ներդրումային վարկանիշի հեռանկարը՝ «կայուն» գնահատականից իջեցնելով «բացասականի»՝ դա պատճառաբանելով նավթի և էներգակիրների համաշխարհային գների զգալի անկմամբ, ինչը կարող է բացասաբար անդրադառնալ Ադրբեջանի բյուջետային ցուցանիշների վրա:
Այս մասին հաղորդում է «Ինտերֆաքս-Ադրբեջան» գործակալությունը՝ հղում անելով S&P-ի տարածած հաղորդագրությանը, որտեղ, մասնավորապես, ասվում է․ - «Ադրբեջանի ՀՆԱ-ի 44 տոկոսը և ապրանքային արտահանումների 95 տոկոսը բաժին է ընկնում նավթագազային ոլորտին»:
Միևնույն ժամանակ, S&P-ն վերահաստատել է Ադրբեջանին շնորհված «BBB-» երկարաժամկետ ներդրումային վարկանիշը:
Վարկանիշային գործակալության կանխատեսումներով, Ադրբեջանի ՀՆԱ-ի աճը 2015 թվականին կկազմի 1.9 տոկոս՝ 2014-ին կանխատեսված 2.8-ի և 2013-ի՝ 5.8-ի համեմատ: