Մատչելիության հղումներ

Յուրա Մովսիսյանի ծառայություններով հետաքրքրված է «Չիկագո Ֆայր»-ը


Յուրա Մովսիսյանը Հայաստան - Բուլղարիա խաղում գրավում է մրցակցի դարպասը, Երևան, 11-ը հոկտեմբերի, 2013թ․
Յուրա Մովսիսյանը Հայաստան - Բուլղարիա խաղում գրավում է մրցակցի դարպասը, Երևան, 11-ը հոկտեմբերի, 2013թ․

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի և Մոսկվայի «Սպարտակ»-ի հարձակվող Յուրա Մովսիսյանի ծառայություններով հետաքրքրված է ամերիկյան «Չիկագո Ֆայր»-ը: Այս մասին տեղեկացնում է ռուսական "Известия" պարբերականը:

Ամերիկյան ակումբն արդեն առաջարկ է արել Մովսիսյանին և պատրաստ է ֆուտբոլիստի հետ ստորագրել երկարամյա պայմանագիր: Հայ հարձակվողի դիմաց առաջարկված տրանսֆերային արժեքի մասին պարբերականը չի նշում, սակայն հաղորդում է, որ ամերիկյան ակումբը պատրաստ է Յուրա Մովսիսյանին տարեկան 2.1 միլիոն եվրո վճարել:

Նշենք, որ հայ ֆուտբոլիստը նույնքան աշխատավարձ է ստանում նաև մոսկովյան ակումբում: Ըստ ռուսական "Спорт-Экспресс" կայքի, Հայաստանի հավաքականի հարձակվողը 90 տոկոսով չի հեռանա «Սպարտակ»-ից ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում:

"Известия"-ն նույնպես նշում է, որ Յուրա Մովսիսյանը ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ չի պատրաստվում լքել «Սպարտակ»-ը, սակայն տեղափոխման հնարավորությունը կդիտարկի ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում:

Յուրա Մովսիսյանի ծառայություններով բացի ամերիկյան ակումբից հետաքրքրված են նաև գերմանական «Վոլֆսբուրգ»-ը և անգլիական «Հալ Սիթի»-ն: Ակումբները դեռևս պաշտոնական դիրքորոշում չեն հայտնել, սակայն դրա համար դեռևս 10 օր ժամանակ ունեն՝ մինչ ձմեռային տրանսֆերային պատուհանի փակումը:

Հիշեցնենք, որ Յուրա Մովսիսյանի պայմանագիրը «Սպարտակ»-ի հետ ուժի մեջ է մինչև 2017-ի ամառը:

Ա․Մ․

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG