Մատչելիության հղումներ

Քննչական կոմիտեն կադրեր է հրապարակել Պերմյակովի հարցաքննությունից


ՀՀ քննչական կոմիտեն քիչ առաջ կադրեր է հրապարակել Գյումրիում Ավետիսյանների 7 հոգանոց ընտանիքի սպանության մեջ կասկածվող ռուսաստանցի զինծառայող Վալերի Պերմյակովի հարցաքննությունից։

«Ավետիսյանների ընտանիքի անդամների սպանության մեջ մեղադրվող Վալերի Պերմյակովից հայ քննիչները վերցրել են փորձանմուշներ՝ դեպքի վայրում հայտնաբերված հետքերի, վերցված փորձանմուշների հետ համեմատական, այդ թվում` դատակենսաբանական, գենետիկական, քրեագիտական փորձաքննություններ նշանակելու համար», - ասված է ՀՀ քննչական կոմիտեի մամուլի ծառայության տարածած հաղորդագրությունում: - «Վ.Պերմյակովի հարցաքննությունը տեղի է ունեցել փաստաբանի և թարգմանչի մասնակցությամբ, իսկ հարցաքննությունը, օրենքով սահմանված կարգով, տեսաձայնագրառվել է», - նաև տեղեկացնում է քննչական կոմիտեն:

Նշենք, որ հունվարի 15-ին Գյումրիում տեղի ունեցած հուզումների ժամանակ ցուցարարների պահանջներից մեկն էլ ապացույցն էր, որ Պերմյակովը դեռևս գտնվում է Հայաստանում և ցուցարարները ցրվեցին միայն այն բանից հետո, երբ ԲՀԿ-ական պատգամավոր Մարտուն Գրիգորյանը և ակտիվիստներից մեկը հայտարարեցին, որ 102-րդ ռազմաբազայում տեսել են կալանավորված Պերմյակովին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG