ԱԺ ԲՀԿ պատգամավոր Մարտուն Գրիգորյանը և Գյումրիում բողոքի ակցիայի մասնակիցներից մեկը՝ Կարեն Պետրոսյանը քիչ առաջ հանդիպել են Ավետիսյանների ընտանիքի 6 անդամների սպանության մեջ կասկածվող Վալերի Պերմյակովին, ով պահվում Ռուսական 102-րդ ռազմաբազայում:
«Մենք տեսել ենք էդ ոճրագործին, ներկայացնելու բան չկա, կասկածի բան չկա: Մենք էդ փոքր անցքից ընդամենը կարողացել ենք տեսնել էդ ոճրագործին: Մեզ ուղեկցել են մինչև խցի մոտ, ինքը մենակ էնտեղ է, մենք տեսել ենք անձամբ իրեն՝ կանգնած դեմքով դեպի դուռը, իրա դեմքը տեսել ենք»:
Էնտեղ էր Հայաստանի քննչական կոմիտեի պետի տեղակալը՝ Հարությունյանը, ուղեկցեց մեզ, ինքն էլ մեզ հետ է եղել:
Պատգամավորը կոչ արեց ցուցարարներին հեռանալ դատախազության շենքի առջևից: