Մատչելիության հղումներ

ՆԱՏՕ-ն մտադիր է վերականգնել շփումները Ռուսաստանի հետ


ՆԱՏՕ-ի հրամանատար Ֆիլիպ Բրիդլով
ՆԱՏՕ-ի հրամանատար Ֆիլիպ Բրիդլով

ՆԱՏՕ-ն մտադիր է վերականգնել շփումները Ռուսաստանի հետ։ ՆԱՏՕ-ի բարձրաստիճան հրամանատար, ամերիկացի գեներալ Ֆիլիպ Բրիդլովն ասել է, որ ռուսաստանցի բարձրաստիճան պաշտոնակիցների հետ հաղորդակցության վերականգնումն ունի կարևոր նշանակություն։

ՆԱՏՕ-ի հրամանատարները, մասնավորապես, վերականգնելու են շփումները Ռուսաստանի Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ գեներալ Վալերի Գերասիմովի հետ։ Բրիդլովն ասել է, որ ինքը Գերասիմովի հետ հեռախոսով զրուցել է նույնիսկ այն օրերին, երբ ռուսները զորքը մտցրել էին Ղրիմ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG