Մատչելիության հղումներ

Վաչե Գաբրիելյանը կնշանակվի ԱՊՀ հարցերի ազգային նոր համակարգող


Վաչե Գաբրիելյան, արխիվ
Վաչե Գաբրիելյան, արխիվ

Կառավարությունը այսօրվա նիստում հավանություն տվեց նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանին ԱՊՀ հարցերի Հայաստանի ազգային համակարգողի պարտականություններից ազատելու և գործող փոխվարչապետ Վաչե Գաբրիելյանին ԱՊՀ հարցերի ազգային համակարգող նշանակելու՝ Հայաստանի նախագահի հրամանագրերի նախագծերին:

Անցած ամիս նախագահի հրամանագրերով Գաբրիելյանը Գևորգյանին փոխարինել է նաև ԱՊՀ-ի տնտեսական խորհրդի անդամի պաշտոնում:

Կառավարության այսօրվա մեկ այլ որոշմամբ Վաչե Գաբրիելյանը հաստատվեց Սևանի իշխանի պաշարների վերականգնման և ձկնաբուծության զարգացման հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG