Այս պահին Ազատության հրապարակում տեղի է ունենում մոմավառություն ի հիշատակ փոքրիկ Սերյոժա Ավետիսյանի։ Քաղաքացիները մոմեր, ծաղիկներ ու խաղալիքներ են տեղադրում Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի աստիճաններին։
Քաղաքացիները «Ազատության» հետ զրույցում հունվարի 12-ին տեղի ունեցածը որակում են փոքրիկ ցեղասպանություն, ասում են՝ իրենց պահանջն իշխանություններից մեկն է՝ անհապաղ քայլեր ձեռնարկել Պերմյակովին Հայաստանին հանձնելու ուղղությամբ։
Սիսակ Գաբրիելյան