Մատչելիության հղումներ

Ոստիկանության նոր պարզաբանումը հունվարի 17-ին ռուս սպաների «բերման ենթարկելու մասին»


Ոստիկանությունը նոր պարզաբանում է հրապարակել վերջին օրերին որոշ լրատվամիջոցներում տեղ գտած հրապարակումների մասին, որոնցում նշվում է, որ հունվարի 17-ին Գյումրիում ռուս սահմանապահներ են բերման ենթարկվել:

Նշենք, որ շաբաթ օրը լրատվամիջոցները հայտնել էին, որ Գյումրիում ռուսաստանցի 2 զինծառայողների մասնակցությամբ միջադեպ է տեղի է ունեցել, որից հետո քաղաքացիներ են բերման ենթարկվել ոստիկանության «Կումայրիի» բաժին: Այնուհետև տեղեկություններ էին տարածվել այն մասին, որ բերման ենթարկվածները ռուս զինծառայներ են:

«Չնայած տեղեկատվությունը մեր կողմից արդեն իսկ հերքվել է, ի լրումն հայտնում ենք, որ կայքէջերում տեղ գտած հրապարակումների կապակցությամբ նշանակվել է ծառայողական քննություն», - ասվում է ոստիկանության` այսօր հրապարակած հաղորդագրությունում, - «Ոստիկանության Շիրակի մարզային վարչության շտաբի կողմից անցկացվող ծառայողական քննության շրջանակներում ոստիկանության Գյումրի քաղաքի Կումայրիի բաժնի ՊՊԾ սպայական ջոկի երկու ծառայողներ նշել են, որ այդ օրը երթուղիում ծառայություն կատարելու ընթացքում Գյումրի քաղաքի Ռիժկովի ճեմափողոցի սկզբնամասում նկատել են տեղացիների հետ զրուցող երկու ռուս սպաների: Ոստիկանները մոտեցել են, ներկայացել և հետաքրքրվել, թե չկա՞, արդյոք, որևէ խնդիր: Սպաները և քաղաքացիները հայտնել են, որ ոչ մի խնդիր չկա և չի եղել, իրենք պարզապես զրուցում են: Ոստիկանները սպաներին առաջարկել են ուղեկցել բնակության վայր: Սպաները համաձայնել են, և ոստիկանության աշխատակիցները ծառայողական մեքենայով նրանց ուղեկցել են Գյումրի քաղաքում տեղակայված ՌԴ սահմանապահ զորքերի դաշնային ջոկատ»:

Հաղորդագրությունում նաև ասվում է, թե նշվածի վերաբերյալ չի զեկուցվել, քանի որ որևէ միջադեպ չի եղել, և կատարվածը կարևորություն չի ներկայացրել:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG