Հունվարի 17-ից թեժ մարտեր են ընթանում Դոնեցկի օդանավակայանի համար։ Կիևը երեկ լրացուցիչ ուժեր է ուղարկել օդանավակայանի տարածքում գտնվող ուկրաինական ստորաբաժանումներին սատարելու համար։
Ռուս անջատականները երեկ հայտարարել են, թե ամբողջությամբ գրավել են օդանավակայանը։
Ուկրաինայի նախագահ Պետրո Պորոշենկոյի խոսնակ Յուրի Բիրյուկովն ասել է, որ բանակը կարողացել է մարտի դաշտից դուրս հանել 23 վիրավոր զինվորներին և 3 զոհվածների դիակները։
Հրադադար հաստատելու հարցով մինսկյան բանակցությունները ձախողվել են։
ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը մտադիր է հաջորդ շաբաթ գումարել Ուկրաինայի հարցով 27-րդ նիստը։ ՄԱԿ-ի տվյալներով, անցյալ տարվա գարնանը մեկնարկած պատերազմի գործողությունների ընթացքում Ուկրաինայում սպանվել է ավելի քան 4700 մարդ։