Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը վաղը կմեկնի Գյումրի, Ֆեյսբուքի իր էջում գրել է Հայաստանի պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը։
Հովհաննիսյանի գրառման համաձայն, պաշտպանության նախարարը կհանդիպի Մոսկվայից ժամանող քննչական հատուկ հանձնաժողովի անդամների հետ, որոնք Հայաստան կգան Գյումրիում տեղի ունեցած սպանության հանգամանքները քննելու համար:
Ավելի վաղ Հայաստանի պաշտպանության նախարարի մամուլի քարտուղարը տեղեկացրել էր, որ Գյումրիի միջադեպը քննելու համար հատուկ հանձնաժողով կուղարկվի Ռուսաստանից: