Մատչելիության հղումներ

Գյումրիի միջադեպը քննելու համար հատուկ հանձնաժողով կուղարկվի Ռուսաստանից


Այսօր Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի հետ, իսկ Հայաստանի ՊՆ փոխնախարար Դավիթ Տոնոյանը Ռուսաստանի իր պաշտոնակցի հետ, քիչ առաջ Ֆեյսբուքի իր էջում գրել է Հայաստանի պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը։

«Ռուսաստանցի պաշտոնյաները ցավակցել են Գյումրիում տեղի ունեցած սպանության կապակցությամբ և դատապարտել կատարված հանցագործությունը։ Ավելին՝ խոստացել ամեն ինչ անել հանցագործության հանգամանքների լիարժեք բացահայտման համար: Բացի այդ միջադեպը քննելու համար հատուկ հանձնաժողով կուղարկվի Ռուսաստանից», - գրել է Հովհաննիսյանը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG