Քիմիական զենքի արգելման կազմակերպության զեկույցը փաստում է, որ անցած տարիներին Սիրիայում երեք գյուղերի վրա հարձակումների ժամանակ քլոր է կիրառվել։
«Ալ-Ջազիրա»-ի փոխանցմամբ՝ 117-էջանոց զեկույցը չի հստակեցնում, թե քաղաքացիական պատերազմի կողմերից որն է կիրառել քիմիական զենք: Այդուհանդերձ, փաստաթղթում ընդգրկված են ականատեսների վկայություններ, ըստ որոնց՝ քիմիական թունավոր նյութեր պարունակել են ուղղաթիռներից նետված ռումբերը, իսկ ուղղաթիռներ Սիրիայում, ինչպես շեշտել է ՄԱԿ-ում Միացյալ Նահանգների դեսպան Սամանթա Փաուերը, «օգտագործում է միայն ռեժիմը»: