Մատչելիության հղումներ

Շանհայում 36 մարդ է մահացել ամանորյա տոնակատարության ժամանակ


Շանհայում ամանորյա տոնական միջոցառումներն այսօր դադարեցվել են։ Դա տեղի է ունեցել այն բանից հետո, երբ երեկ տոնակատարության ժամանակ կեսգիշերից րոպեներ առաջ սկսված զանգվածային հրմշտոցի պատճառով 36 մարդ է մահացել, առնվազն 47-ը՝ վիրավորվել. նրանցից 13-ը կրիտիկական վիճակում են։ Մահացածների և վիրավորների մեծ մասը երիտասարդներ են։

Ինչպես հաղորդում է South China Morning Star պարբերականը, հազարավոր մարդիկ էին հավաքվել քաղաքի հայտնի զբոսաշրջային թաղամասում՝ Նոր տարին դիմավորեու։

Ականատեսների խոսքով քաոսային իրավիճակը սկսվել է այն բաից հետո, երբ բազմաթիվ մարդիկ սկսել են հավաքվել հրապարակում տեղադրված բարձր հարթակին՝ ամարոյա հրավառությունն ավելի լավ տեսնելու համար։ Մարդիկ այնքան քիպ են սեղմվել իրար, որ հարթակում գտնվողների համար շնչելը դժվարացել է և նրանցից ոմանք ուշագնաց են եղել։ Դրան հետևել է խուճապ և հրմշտոց, որը մոտ 10 րոպե է տևել, որի հետևանքով էլ 3 տասնյակից ավելի մարդ է մահացել։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG