ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի-մունը Պակիստանի ինքնավարության ղեկավարությանը հորդորել է վերականգնել մահապատիժներից հրաժարվելու մասին որոշումը։
Հիշեցնենք, 2008 թվականից ի վեր Պակիստանի կառավարությունը մահապատիժը կիրառելու նկատմամբ մորատորիում էր հայտարարել, սակայն մահապատիժների սառեցման որոշումը չեղյալ հայտարարվեց, երբ թալիբ գրոհայինները Փեշավար քաղաքում դպրոց գրավեցին և սպանեցին 151 մարդ՝ այդ թվում 142 երեխա։
Պակիստանի ներքին գործերի նախարարն ասել է, որ առաջիկա շաբաթների ընթացքում ի կատար կածվի 500 մահվան դատավճիռ։