Մատչելիության հղումներ

Երևանում շահագործման են հանձնվել երկու նոր ավտոճանապարհներ


Այսօր շահագործման է հանձնվել Արշակունյաց պողոտայի Աշխատանքի հրապարակից մինչև Շիրակի փողոց ընկած 1.3 կիլոմետր երկարությամբ և երթևեկելի մասի 21 մետր լայնությամբ ճանապարհահատվածը:

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության կապերի հետ վարչության փոխանցմամբ, նոր ճանապարհը կնպաստի մայրաքաղաքի երթևեկության բեռնաթափմանը:

Ասիական զարգացման բանկի վարկային միջոցներով ճանապարհահատվածի կառուցման ընթացքում ասֆալտապատվել է 27 հազար քառակուսի մետր մակերես: Աշխատանքների շնորհիվ լայնացվել է ճանապարհի երթևեկելի մասը՝ ապահովելով 4-6 երթևեկելի գոտիներ: Մեկ առանձնացված երթևեկելի գոտի էլ կառուցվել է հարակից թաղամասի բնակչությանն սպասարկելու համար:

«Շինարարության ընթացքում ամբողջովին փոխվել են տվյալ հատվածում առկա հաղորդուղիները: Ճանապարհն ապահովված է եվրոպական չափանիշներին համապատասխանող, էներգախնայող լուսավորության համակարգով», - մասնավորապես ասված է Քաղաքապետարանի հաղորդագրության մեջ:

Մայրաքաղաքում շահագործման է հանձնվել նաև Վիլնյուսի փողոցի՝ Նոր Նորքի 8-րդ զանգվածը 9-րդ զանգվածին միացնող 537 մետր երկարությամբ և 8-11 մետր լայնությամբ նոր ճանապարհահատավածը:

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG