Ազգային ժողովի «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը դիմել է վարչապետ Հովիկ Աբրահամյանին՝ առաջարկելով Հայաստանի կառավարության անունից պաշտոնական հայտ ներկայացնել Միավորված ազգերի կրթության, գիտության և մշակույթի կազմակերպություն (ՅՈՒՆԵՍԿՕ)՝ մարդկության ոչ նյութական մշակութային ժառանգության ներկայացուցչական ցուցակում ներառելու Հայկական լեռնաշխարհի ամենաբարձր գագաթ Արարատ լեռը որպես հայկական մշակութային ժառանգություն:
«Հայ ժողովրդի բնօրրանի և հազարամյակների ընթացքի խորհրդանիշ Արարատ լեռան շուրջն է ձևավորվել հայկական քաղաքակրթությունը, որի ազդեցությունը մեր մենթալիտետի վրա բացառիկ է, ինչը և հիմք է հանդիսանում, որպես հայկական մշակութային ժառանգություն, ՅՈՒՆԵՍԿՕ-ի համապատասխան ցանկում գրանցում ստանալու համար», - փոխանցում է «Ժառանգություն» խմբակցության լրատվական ծառայությանը։