Այսօր Հայաստանի և Թուրքմենստանի արտգործնախարարությունների միջև քաղաքական խորհրդատվություններ են տեղի ունեցել:
Հայաստանի արտգործնախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը և Թուրքմենստանի արտգործնախարարի առաջին տեղակալ Վեպա Խաջիևը ընդգծեցին երեկ հայ-թուրքմենական միջկառավարական տնտեսական հանձնաժողովի 6-րդ նիստի ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունների իրագործման կարևորությունը:
«Խորհրդակցությունների ժամանակ քննարկվել են նաև ուղիղ ավիաչվերթի կազմակերպման հնարավորությունները և միջազգային կազմակերպությունների շրջանակներում փոխգործակցությանն առնչվող հարցեր», - մասնավորապես ասված է Հայաստանի արտաքին գերատեսչության մամլո հաղորդագրության մեջ: