Այսօր հանդիսավորությամբ ազդարարվել է Կարապի լճի սահադաշտի 10-րդ տարեշրջանի մեկնարկը, տեղեկացնում է Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:
Ելույթներով հանդես են եկել Երևանի գեղասահքի և տափօղակով հոկեյի մանկապատանեկան մարզադպրոցի սաները, ովքեր հանդիսավոր սահքով սահադաշտ են բերել եռագույնն ու Երևանի դրոշը: Միջոցառումը շարունակվել է պատանի մարզիկների ցուցադրական ելույթներով:
Սահադաշտը գործելու է ամեն օր՝ առավոտյան ժամը 11:00-ից մինչ 22:00-ն, բացառությամբ ժամը 16:00-ից 18:00-ը տևող տեխնիկական ընդմիջման:
Հնարավոր վնասվածքների դեպքում առաջին օգնություն ցուցաբերելու համար, ինչպես ամեն տարի, սահադաշտի հարևանությամբ կգործի բուժկետը: