Մատչելիության հղումներ

«Բոկո հարամ»-ը կրկին հարյուրավոր մարդկանց է առևանգել


Նիգերիա - «Բոկո հարամի» զինյալները
Նիգերիա - «Բոկո հարամի» զինյալները

Նիգերիայի իշխանությունները հայտարարել են, որ «Ալ-Ղաիդա»-ի հետ կապեր ունեցող իսլամիստական ծայրահեղական «Բոկո հարամ» ահաբեկչական խմբավորումը երկրի հյուսիս-արևելքի գյուղերից մեկում սպանել է ավելի քան 30 և առևանգել առնվազն 185 մարդ։

Ըստ ականատեսների, բեռնատար ավտոմեքենայով առևանգվածների թվում են եղել կանայք ու երեխաներ։ Առևանգումը տեղի է ունեցել դեկտեմբերի 14-ին, սակայն լուրերը տարածվել են երեկ, քանի որ ողջ մնացած գյուղացիներին հաջողվել է միայն երեկ հասնել Մայդուգուրի քաղաք ու հայտնել եղելությունը։

Ապրիլին «Բոկո հարամը» ավելի քան 200 կանանց էր առևանգել։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG