Մատչելիության հղումներ

Ղազախստանի Մաջլիսը հավանություն է տվել ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցության մասին պայմանագրին


Ղազախստանի Մեջլիսը (խորհրդարանի ստորին պալատը) այսօր հավանություն է տվել Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի Հանրապետության անդամակցության մասին պայմանագրին, հայտնում է Newskaz.ru կայքը:

Հայաստանի՝ ԵՏՄ-ին միանալու մասին պայմանագիրը, հիշեցնենք, ստորագրել է հոկտեմբերի 10-ին՝ Մինսկում։ Եվրասիական միությունը, որի ստեղծման մասին պայմանագիրը մայիսի 29-ին Աստանայում ստորագրել են Ռուսաստանի, Բելառուսի և Ղազախստանի նախագահները, սկսելու է գործել արդեն 2015 թվականի հունվարի 1-ից։ Հայաստանն, ըստ պայմանագրի, միության անդամ կդառնա 2015 թվականի հունվարի 1-ից հետո։

«Հայաստանի անդամակցությունը ԵՏՄ-ին մեծ դեր է խաղում, քանի որ մենք համագործակցում ենք Հայաստանի հետ, և այդ համագործակցությունը կօգնի զարգացնել մեր երկրների տնտեսությունը»,- այսօր ասել է Ղազախստանի ազգային էկոնոմիկայի նախարարը:

Չորեքշաբթի ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցության մասին պայմանագիրը վավերացրել էր նաև ՌԴ Դաշնային խորհուրդը:


Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG